Իրանի պաշտպանության նախարար. Մենք անակնկալներ կունենանք սպառնալիքներին դիմակայելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i241476-Իրանի_պաշտպանության_նախարար._Մենք_անակնկալներ_կունենանք_սպառնալիքներին_դիմակայելու_համար
Pars Today - Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. -Եթե թշնամիները սխալ թույլ տան, մենք կհարձակվենք նրանց բոլոր շահերի վրա աշխարհի ցանկացած վայրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2026 08:06 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադե
    Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադե

Pars Today - Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. -Եթե թշնամիները սխալ թույլ տան, մենք կհարձակվենք նրանց բոլոր շահերի վրա աշխարհի ցանկացած վայրում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադեն ասել է. «Մենք անակնկալներ կունենանք սպառնալիքներին դիմակայելու համար, և հարձակվողները մեծ ցավ ու տառապանք կկրեն այդ անակնկալներից»։

Նա նաև զգուշացրել է ժամանակի փարավոնին և բռնապետին, որը տարբեր պատրվակներով սպառնում է Իրանի ժողովրդին ռազմական հարձակմամբ և ասել․- Եթե նրանք սխալ թույլ տան և հարձակվեն մեր երկրի շահերի վրա, մենք կհարձակվենք նրանց բոլոր շահերի վրա աշխարհի ցանկացած վայրում, և ցանկացած երկիր, որը կհեշտացնի այս հարձակումը կամ կապահովի հարձակվողների համար բազա, կլինի օրինական թիրախ։