Իրանի պաշտպանության նախարար. Մենք անակնկալներ կունենանք սպառնալիքներին դիմակայելու համար
-
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադե
Pars Today - Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. -Եթե թշնամիները սխալ թույլ տան, մենք կհարձակվենք նրանց բոլոր շահերի վրա աշխարհի ցանկացած վայրում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադեն ասել է. «Մենք անակնկալներ կունենանք սպառնալիքներին դիմակայելու համար, և հարձակվողները մեծ ցավ ու տառապանք կկրեն այդ անակնկալներից»։
Նա նաև զգուշացրել է ժամանակի փարավոնին և բռնապետին, որը տարբեր պատրվակներով սպառնում է Իրանի ժողովրդին ռազմական հարձակմամբ և ասել․- Եթե նրանք սխալ թույլ տան և հարձակվեն մեր երկրի շահերի վրա, մենք կհարձակվենք նրանց բոլոր շահերի վրա աշխարհի ցանկացած վայրում, և ցանկացած երկիր, որը կհեշտացնի այս հարձակումը կամ կապահովի հարձակվողների համար բազա, կլինի օրինական թիրախ։