Իրանի արտգործնախարար. Ամերիկացիների սադրիչ հայտարարությունները միջամտություն են Իրանի ներքին գործերին
-
Իրանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը
Pars Today - Իրանի արտգործնախարարը ընդգծել է ազգային ինքնիշխանությունը արտաքին միջամտությունից պաշտպանելու Իրանի վճռականությունը։
ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ,որի ընթացքում կողմերը բանակցել ու մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շուրջ: Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին, որոնք սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի որոշ ահաբեկչական տարրերի հրահրման և ժողովրդական խաղաղ ցույցերը քաոսի վերածելու հետևանք էին, ընդգծել է, որ ժողովրդի և անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ երկրում անդորր է տիրում:
Արաղչին նաև անդրադարձել է ամերիկացի պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին, որոնք համարվում են Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն, և ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը ցանկացած չարիքից և արտաքին միջամտությունից։
ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանը ևս անդրադառնալով Իրանի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի երկրների միջև շարունակական խորհրդակցությունների կարևորությանը՝ ընդգծել է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Թեհրանի և Աբու Դաբիի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև շարունակական խորհրդակցությունների կարևորությանը, ԱՄԷ-ի այս պաշտոնյան համատեղ ջանքերը համարել է անհրաժեշտ Արևմտյան Ասիայում կայունության և անվտանգության ամրապնդման համար։