Մասկատում կայացել է Իրանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը
Փետրվար 06, 2026 11:17 Asia/Tehran
Իրանի և Օմանի արտգործնախարարները հանդիպել և խորհրդակցություններ են անցկացրել։
ISNA-ի փոխանցմամբ՝ Մասկատում Իրան-ԱՄՆ բանակցությունների մեկնարկից առաջ կայացել է Իրանի և Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Բադր ալ-Բուսաիդի հանդիպումը։
Մասկատը՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում միջնորդի դեր է կատարում։
Իրանական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է ռաջիկա ժամերին։ Հատկանշական է, որ բանակցությունների այս փուլում, Սթիվ Ուիթաքերից բացի, ամերիկյան պատվիրակության կազմում ներկա է նաև Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները։
Պիտակ