Արաղչի. Ուժեղ դառնալը ընտրություն չէ, այլ պարտադրանք
https://parstoday.ir/hy/news/iran-i242610-Արաղչի._Ուժեղ_դառնալը_ընտրություն_չէ_այլ_պարտադրանք
Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է «ուժի միջոցով խաղաղություն» հաստատման, հավելելով. «Ուժեղ դառնալը և դիմադրության ուժին հենվելը մեզ մեզ պարտադրվել է»։
(last modified 2026-02-09T09:29:30+00:00 )
Փետրվար 09, 2026 11:22 Asia/Tehran

Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է «ուժի միջոցով խաղաղություն» հաստատման, հավելելով. «Ուժեղ դառնալը և դիմադրության ուժին հենվելը մեզ մեզ պարտադրվել է»։

Նշելով, որ սա նոր տեսություն չէ և որ այն նախկինում էլ գոյություն է ունեցել միջազգային հարաբերություններում, բայց երկար ժամանակ մի կողմ է դրվել, Արաղչին հավելել է. «Մոտ ութսուն տարի շարունակ երկրները փորձում են հաստատել իրավունքի վրա հիմնված միջազգային կարգ։ Այդ նպատակով ձևավորվել են միջազգային ինստիտուտներ, միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք և միջազգային նորմեր: Բայց հիմա մենք բախվում ենք մի ուժի, որն ասում է, որ ամեն ինչ հիմնված է ուժի վրա»։
Նշելով, որ այս իրավիճակը, ըստ էության, նշանակում է վերադարձ ջունգլիների օրենքին, այսինքն՝ նա,, ով ավելի ուժեղ է, իր կամքը պարտադրում է ուրիշներին, արտաքին գործերի նախարարը հավելել է. «Ջունգլիների օրենքում բնական է, որ թույլերը ոտնահարվում են, իսկ ուժեղները՝ գոյատևում»։
Արաղչին հավելել է. «Հետևաբար, ուժեղ դառնալը մեզ համար պարտադրանք է, և ուժեղ դառնալու գաղտնիքներից մեկը դիմադրության ուժն է՝ ճնշմանը դիմակայելու կարողությունը»։
Նրա խոսքով․ «Մեր այսօրվա ամենամեծ մարտահրավերը «կանգնելու» մարտահրավերն է: Այս դիմադրությունը զինված ուժերի, կառավարության, տնտեսական ինստիտուտների և դիվանագիտության պատասխանատվությունն է։ դիվանագիտություն, որը կարող է բարձր պահել Իսլամական Հանրապետության դրոշը ամբողջ աշխարհում, պաշտպանել երկրի դիրքերը և պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները: Եթե մեկ քայլ հետ գնա, պարզ չէ, թե որքանով կշարունակվի այս նահանջը»։

Խարազի. Մեր առաջնահերթությունը պետք է լինեն մեր հարևանները 
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության կոնգրեսի» մասնագիտացված խմբում արտաքին քաղաքականության հարցերը առաջնահերթ դարձնելու մասին  ասել է. «Մեր  առաջնահերթությունը պետք է լինեն մեր հարևանները, և սա այժմ իրականացվում է երկրում»։

Խարազին  ընդգծել է երկրի անկախության պահպանումը և նշել. «Իսլամական հեղափոխությունից հետո մենք ոտքի կանգնեցինք՝ պարտադրված ահաբեկչության դեմ անկախությունը պահպանելու համար: Այսպիսով, արտաքին հարաբերությունների ոլորտում ահաբեկչության դեմ դիմադրությունը և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը կարող են առաջնահերթություն լինել»։