Մոսադի գործակալների սպառնալից վարքագիծը այլ երկրներում բնակվող իրանցիների նկատմամբ
-
Արտերկրում բնակվող իրանցիների նկատմամբ ռոյալիստ խուլիգանների կողմից իրականացվող հալածանքները
Pars Today - Արտերկրում բնակվող որոշ քաղաքներից ստացված հաղորդումները վկայում են սովորական և ոչ քաղաքական իրանցիների նկատմամբ Մոսադի գործակալների հետ կապված ծայրահեղական տարրերի կողմից սպառնալից վարքագծի և փողոցային ճնշման աճի մասին։
Արտերկրում հակահեղափոխական քաղաքական խմբերի մրցակցային մթնոլորտում այս խմբերից մի քանիսը, այդ թվում Թել Ավիվի հետ կապվածներն իրանցիներին ներգրավելու համար, դիմել են զոռբայության, վախ առաջացնելուն և սպառնալիքներին։ Pars Today-ը հղում անելով Ֆարս լրատվական գործակալությանը հաղորդել է,որ ամեն օր նույն այդ տարածքում թե կին և թե տղամարդ խուլիգանների կողմից վերարտադրվում են այնպիսի գործողություններ և երևույթներ, ինչպիսիք են «Անխելք շաաբունը» և «Երկարաբոյ Փարին»։

Փահլավի ռեժիմի ներսում խուլիգանները քննադատներին ճնշելու և ժողովրդի մեջ վախ ու սարսափ առաջացնելու հիմնական տարրերից էին, որի օրինակն է 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջման ձևավորումը, երբ այս անձինք ծեծի ենթարկեցին քննադատներին և թալանեցին թերթերի գրասենյակները։

Հետաքրքիր է, որ այդ դարաշրջանի նույն գործեղանակը վերարտադրվել է Մոսադի գործակալների կողմից արտերկրում և արևմտյան երկրներում, որոնք իրենց համարում են ժամանակակից և ժողովրդավարական կառավարություններ։

Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ այդ խուլիգաններն ամեն օր հայտնվում են ռոյալիստական խմբում և արտերկրում բնակվող իրանցիներին սպառնում են ահաբեկչությամբ, հայհոյանքով և վիրավորանքներով։

Այս համատեսքտում վերջերս այս անհատները մի քանի հոգով այցելել են իրանական փոքր խանութներ ու ռեստորաններ և սպառնացել նրանց, որ եթե նրանք Ռեզա Փահլավիի նկարը չփակցնեն պատին, կոչնչացնեն նրանց ռեստորաններն ու աշխատավայրերը և կխոչընդոտեն նրանց բիզնեսը։

Լոս Անջելեսում, որտեղ արտերկրի իրանցիները մեծ թիվ են կազմում, նրանց դեմ ուղղված սպառնալիքներն ավելի հաճախակի են, և այն մարդկանց, ովքեր Մոսադի գործակալներ կամ ռոյալիստներ չեն, թուլ չեն տալիս աշխատել, և նրանց ճնշման են ենթարկում։

Սոցիալական ցանցերի իրանցի օգտատերերը խստորեն բողոքել են այս զոռբայական վարքագծի դեմ, բայց նշվում է, որ այս վիրավորանքներն ու սպառնալիքները կազմակերպված և առաջնորդված են եղել ռոյալիստների շրջանում։