Փեզեշքյան․Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում
https://parstoday.ir/hy/news/iran-i242646-Փեզեշքյան_Իսլամական_Հանրապետությունը_պատերազմ_չի_փնտրում
Ընդգծելով, որ Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը պատերազմից խուսափելն է, ազգային միասնության ամրապնդումը և ժողովրդին ծառայելը, Իրանի նախագահը հայտարարել է, որ տնտեսական ճնշումներ են կիրառվում համակարգում անարդյունավետություն սերմանելու նպատակով, և որ Իրանը հետևում է արդարության, համախմբվածության և առաջընթացի ուղուն:
(last modified 2026-02-10T13:49:04+00:00 )
Փետրվար 10, 2026 17:02 Asia/Tehran
  • Փեզեշքյան․Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում

Ընդգծելով, որ Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը պատերազմից խուսափելն է, ազգային միասնության ամրապնդումը և ժողովրդին ծառայելը, Իրանի նախագահը հայտարարել է, որ տնտեսական ճնշումներ են կիրառվում համակարգում անարդյունավետություն սերմանելու նպատակով, և որ Իրանը հետևում է արդարության, համախմբվածության և առաջընթացի ուղուն:

Մասուդ Փեզեշքյանը Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ միաստվածյան կրոնների առաջնորդների և հետևորդների մասնակցությամբ կայացած նիստում ասել է, որ կրոնական ուսմունքների էությունը հիմնված է ողորմածության, ազնվության և մարդու իրավունքների հարգանքի վրա:

Ըստ Pars Today-ի, անդրադառնալով միաստվածյան կրոնների ընդհանուր հիմքերին, Փեզեշքյանը հավելել է, որ մարգարեներ են ուղարկվել արդարություն ու բարություն տարածելու և մարդու իրավունքները պաշտպանելու համար, և որ մարդիկ միաստվածյան կրոնների  հայեցողությամբ համարվում են մեկ ումմա: Նա ընդգծել է, որ շատ տարաձայնություններ բարոյական և մարդկային սկզբունքներից հեռանալու հետևանք են, և եղբայրության ու ներման ոգին ամրապնդելով՝ կարելի է կանխել բազմաթիվ վեճեր:

Հեղափոխության սկզբից ի վեր երկրի առջև ծառացած մարտահրավերները վերանայելով, Իրանի նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը անկախության պայքարի սկզբից ի վեր բախվել է դավադրությունների և պարտադրված պատերազմի, բայց շարունակել է իր ուղին։ Նա նաև քննադատել է համաշխարհային տերությունների երկակի չափանիշները և նշել, որ որոշ երկրներ արդարացնում են ագրեսիան և բռնությունը մարդու իրավունքների կարգախոսներով։ Փեզեշքյանը վերջում ընդգծել է ազգային սրտակցության անհրաժեշտությունը՝ բարգավաճ և պանծալի երկիր կերտելու համար։