Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում բեռնվել է հանքանյութերի ռեկորդային ծավալ
-
Շահիդ Ռաջայի նավահանգիստ
Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպությունը հայտարարել է երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջայի նավահանգստում վերջին մեկ տարում հանքանյութերի բեռնման ռեկորդային ծավալի մասին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ նավահանգստում հանքանյութերի բեռնման քանակը հասել է 23,500 տոննայի, ինչն ամենամեծ ծավալն է անցյալ տարվա ընթացքում։
Այս ցուցանիշը վկայում է Շահիդ Ռաջայի նավահանգստում հանքանյութերի բեռնման հզորության աճի և բարելավված կատարողականի և այն մասին, որ հանքանյութերի բեռնման ու արտահանման ընթացքն ակտիվորեն առաջ է գնում, իսկ ենթակառուցվածքները արդիականացվում են։
Շահիդ Ռաջայի նավահանգստում հանքանյութերի բեռնման գործողությունների ծավալը առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 17.5 միլիոն տոննա, ինչը 46 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս նավահանգստում կատարված 12 միլիոն տոննան։