Գեներալ մայոր Աբդոլլահի. Զինված ուժերը կշարունակեն ճանապարհը մինչև Իրանի լիակատար հաղթանակը
Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբի հրամանատարը իր ուղերձում շեշտադրել է. Պատերազմի ներկայիս զգայուն փուլում Իսլամական Իրանի հզոր զինված ուժերը՝ լիովին ենթարկվելով մեր սիրելի առաջնորդին, հավատարիմ են մնացել Իրանի կենսական շահերը պաշտպանելու իրենց երդմանը և հաղթանակած ու փառավոր են դուրս եկել, և շնորհիվ իրազեկ ու հերոսական Իրանի ժողովրդի աջակցության՝ կշարունակեն այս հպարտություն պարգևող ճանապարհը մինչև վերջնական հաղթանակը:
Կեղծ տերությունները և, մասնավորապես, ԱՄՆ-ն, որոնք տասնամյակներ շարունակ աշխարհի ճնշված ժողովուրդներին, հատկապես իսլամական երկրներին, շահագործել են սպառնալիքների և ահաբեկման միջոցով, Աստծո օգնությամբ աշխարհի աչքի առաջ տապալվել են, և այս ամոթալի պարտությունից հետո՝ փորձելով ստեղծել դաշինք Իսլամական Իրանի դեմ, սակայն իրենք են փնտրում փախուստի ուղիներ և ելք` այն պատերազմից, որի սկիզբը դրել են իրենք:
ԱՄՆ նախագահ Թրամփը՝ գիտակցելով դաշտային իրականությունները և հայտնվելով պատերազմի ճահճում, իր նպատակների իրականացման հույսը կորցնելով, պատերազմից դուրս գալու համար դիմել է որոշ երկրների ղեկավարների օգնությանը, և այս պատմական իրավիճակը մեծ պատիվ է Իրանի հերոս ժողովրդիի համար: