Իրանի կառավարության խոսնակ. Հորմուզի նեղուցն Իրանի հատուկ ակտիվն է
https://parstoday.ir/hy/news/iran-i244682-Իրանի_կառավարության_խոսնակ._Հորմուզի_նեղուցն_Իրանի_հատուկ_ակտիվն_է
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն Իրանի համար հատուկ ակտիվ է և ասել. «Ինչպես բոլոր ակտիվների համար, որոնք ծառայում են որպես գործիք այլ երկրների հետ փոխգործակցության և դրա կարգավորման համար, այս անցուղու համար պետք է սահմանվի հատուկ ռեժիմ»։
(last modified 2026-04-16T06:28:56+00:00 )
Ապրիլ 16, 2026 09:55 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ. Հորմուզի նեղուցն Իրանի հատուկ ակտիվն է

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն Իրանի համար հատուկ ակտիվ է և ասել. «Ինչպես բոլոր ակտիվների համար, որոնք ծառայում են որպես գործիք այլ երկրների հետ փոխգործակցության և դրա կարգավորման համար, այս անցուղու համար պետք է սահմանվի հատուկ ռեժիմ»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Հորմուզի նեղուցի իրավական ռեժիմը կսահմանեն մեր գործընկերները կառավարության և ամբողջ համակարգի քաղաքական, տնտեսական և իրավական ոլորտներում»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, Մոհաջերանին ասել է. «Սպառնալիքների  դարաշրջանն ավարտվել է, և աշխարհը տարիներ շարունակ փորձում է օգտագործել փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման լեզուն»։

Նա հավելել է. «Հետևաբար, սպառնալիքները, հատկապես ուղղված Իրանի նման քաղաքակրթության դեմ, որը մարդկային ամենահին քաղաքակրթություններից մեկն է, անիմաստ է»։