Իրանի պատերազմի հարցը լուծելու Թրամփի ժամանակը սպառվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i244870-Իրանի_պատերազմի_հարցը_լուծելու_Թրամփի_ժամանակը_սպառվում_է
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում «ժամանակը» սպառվում է։ Մերձավոր Արևելքի փորձագետի կարծիքով ԱՄՆ նախագահն է այդ ուղղությամբ շտապում, իսկ Իրանի ռազմաքաղաքական դիմադրողականությունը շատ բարձր է։
(last modified 2026-04-23T11:04:13+00:00 )
Ապրիլ 23, 2026 14:29 Asia/Tehran
  • Իրանի պատերազմի հարցը լուծելու Թրամփի ժամանակը սպառվում է

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում «ժամանակը» սպառվում է։ Մերձավոր Արևելքի փորձագետի կարծիքով ԱՄՆ նախագահն է այդ ուղղությամբ շտապում, իսկ Իրանի ռազմաքաղաքական դիմադրողականությունը շատ բարձր է։

IRNA-ի հաղորդմամբ՝ Ֆրեդերիկ Մեյթոնը նշում է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմը, նա ունի միայն երկու տարբերակ, և երկուսն էլ կարող են քաղաքականապես կործանարար լինել։  Թրամփը մի կողմից երկարաձգում է իր կողմից սահմանված ժամկետները և միևնույն ժամանակ սպառնում է ռմբակոծել Իրանը։ Մյուս կողմից, նա պնդում է, որ ունի բավականաչափ ժամանակ, և չի շտապում։

Sweden Herald-ը մեջբերում է Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրի տնօրենի խոսքերը, որ «ժամանակի ընթացքը միայն մեկ կողմի շահերից է բխում»։

Նա պարզաբանել է. «Իրանը միշտ օգտագործել է ժամանակը որպես ռազմավարական գործիք։ Նույնիսկ հիմա Իրանը օգտվում է պատերազմի երկարաձգումից»։

Կայքը գրում է, որ սա անշուշտ, իրանական տեսակետն է, և, կարծես, ամերիկացիները նույն կերպ են մտածում։ Նրանք շատ ավելի մտահոգված են, քան Իրանը, որևէ լուծման հասնելու հարցում։