Փեզեշքիան․ Թեհրանի և Իսլամաբադի ընդհանուր շահերն ավելի քան երբևէ փոխկապակցված են
https://parstoday.ir/hy/news/iran-i248944-Փեզեշքիան_Թեհրանի_և_Իսլամաբադի_ընդհանուր_շահերն_ավելի_քան_երբևէ_փոխկապակցված_են
ԻԻՀ նախագահը Պակիստանի անկախության 79-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով Թեհրանի և Իսլամաբադի միջև համագործակցության և ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
(last modified 2026-08-14T12:55:24+00:00 )
Օգոստոս 14, 2026 16:24 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ Թեհրանի և Իսլամաբադի ընդհանուր շահերն ավելի քան երբևէ փոխկապակցված են

ԻԻՀ նախագահը Պակիստանի անկախության 79-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով Թեհրանի և Իսլամաբադի միջև համագործակցության և ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով IRNA-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ անկախության տարեդարձը լավ առիթ է Պակիստանի ժողովրդի ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև երկու երկրների միջև երկարամյա ու ռազմավարական հարաբերությունների խորացման և ընդլայնման նոր փուլ սկսելու համար։

Փեզեշքյանն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև առկա խորը պատմական, մշակութային, քաղաքակրթական և ժողովրդական կապերը արժեքավոր հիմք են երկկողմ հարաբերությունների առավել հեռանկարային զարգացման համար։

Իրանի նախագահը շեշտել է․ «Իրանի և Պակիստանի ժողովուրդների ընդհանուր շահերն ու ճակատագիրն ավելի քան երբևէ են փոխկապակցված, և այս իրողությունն ավելի է մեծացնում Թեհրանի ու Իսլամաբադի միջև համատեղ ջանքերի և սերտ համագործակցության անհրաժեշտությունը»։

Փեզեշքիանը նաև ընդգծել է Իրանի վճռականությունը՝ առավել ամրապնդելու Պակիստանի հետ համակողմանի հարաբերությունները։ Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է փոխադարձ վստահության և հարգանքի պայմաններում, ինչպես նաև առկա լայն հնարավորությունների օգտագործմամբ, ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և երկու ժողովուրդների ընդհանուր շահերի ապահովման ուղղությամբ։