Ղալիբաֆն անդրադարձել է Հորմուզի նեղուցի հարցումլ Թրամփի նահանջին
https://parstoday.ir/hy/news/iran-i248986-Ղալիբաֆն_անդրադարձել_է_Հորմուզի_նեղուցի_հարցումլ_Թրամփի_նահանջին
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանի նախազգուշացումից հետո Թրամփը ստիպված է եղել նահանջել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր դիրքորոշումից։
(last modified 2026-08-15T13:17:31+00:00 )
Օգոստոս 15, 2026 16:46 Asia/Tehran
  • Ղալիբաֆն անդրադարձել է Հորմուզի նեղուցի հարցումլ Թրամփի նահանջին

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանի նախազգուշացումից հետո Թրամփը ստիպված է եղել նահանջել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր դիրքորոշումից։

Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է․ «Վերջին հարձակման ժամանակ, որը տեղի ունեցավ Դահիեի ուղղությամբ, ես դադարեցրի բանակցությունները և հայտարարեցի, որ այս գիշեր հարվածելու ենք ռեժիմին, իսկ պատասխանի դեպքում հարվածելու ենք ամբողջ տարածաշրջանին»։
Նա շարունակել է․ «Արդյունքում նույն գիշեր նրանք վերացրին շրջափակումը, մինչդեռ պայմանավորվածության համաձայն՝ նեղուցը պետք է բացվեր 30 օրով։ Երբ Թրամփը թվիթ գրեց, որ այս գիշեր միաժամանակ կվերացվեն շրջափակումը և կբացվի Հորմուզի նեղուցը, ես հայտարարեցի, որ եթե Հորմուզի նեղուցի վերաբերյալ սխալ պնդումը չուղղվի, մենք հարվածելու ենք, և Թրամփը ստիպված եղավ ուղղել իր գրառումը։ Բանակցությունների այս տեսակը նշանակում է պայքար»։