Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ուղերձը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային շնորհավորել է Իսլամական հեղափոխության առաջնորդին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում վեց բարձրաստիճան հրամանատարների նշանակման կապակցությամբ և ընդգծել երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին նոր հրամանատարների նշանակման համար՝ այդ քայլը համարելով Իրանի պաշտպանական ներուժի ամրապնդմանն ուղղված միջոցառում։
Նա հույս է հայտնել, որ նոր հրամանատարները, հիմնվելով Իրանի ու բաասական Իրաքի միջև ութամյա պատերազմի տարիներին և դրանից հետո ձեռք բերած իրենց փորձի ու անցած ուղու վրա, հաջողությամբ կնպաստեն Իրանի անվտանգության և պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։