Արաղչի. ԱՄՆ-ի ձախողված քաղաքականության շարունակումը կհանգեցնի նոր ձախողումների
https://parstoday.ir/hy/news/iran-i249202-Արաղչի._ԱՄՆ_ի_ձախողված_քաղաքականության_շարունակումը_կհանգեցնի_նոր_ձախողումների
Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր սպառնալիքներին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությունը կրկին ձախողվելու է։
(last modified 2026-08-20T09:00:51+00:00 )
Օգոստոս 20, 2026 12:19 Asia/Tehran
  • Արաղչի. ԱՄՆ-ի ձախողված քաղաքականության շարունակումը կհանգեցնի նոր ձախողումների

Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր սպառնալիքներին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությունը կրկին ձախողվելու է։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը, Աբբաս Արաղչին, հինգշաբթի օրն արձագանքելով Իրանի դեմ ուղղված նոր տնտեսական սպառնալիքներին, X-ում գրել է. «Ձախողված քաղաքականության շարունակումը կհանգեցնի նոր ձախողումների  և կառաջացնի իրանցիների թշնամանքը»։

Նա հավելել է. «Իրանի դեմ «տնտեսական գործողություն սկսելու» սպառնալիքն իրականում նպատակ ունի շեղելու ամերիկյան հասարակության ուշադրությունը երկրի ներքին ֆինանսական ճգնաժամերից՝ աննախադեպ ծավալների հասած պարտքից և ԱՄՆ-ում բանկային տոկոսադրույքների կտրուկ աճից»։

Արաղչին ընդգծել է. «ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ամբողջ աշխարհում երկրների ազգային ինքնիշխանությանը»։