Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատարի հետ
Օգոստոս 20, 2026 17:47 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբաս Արաղչին օգոստոսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել վերջին դիվանագիտական գործընթացների, քաղաքական և դիվանագիտական լուծումների առաջմղմանն ուղղված ընթացիկ ջանքերի, ինչպես նաև խորհրդակցությունների և համագործակցության ընդլայնման շուրջ։
Պիտակ