Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար․ «Թշնամին սխալ է գնահատել Իրանի ուժն ու ոգին»
https://parstoday.ir/hy/news/iran-i249604-Իրանի_ռազմածովային_ուժերի_հրամանատար_Թշնամին_սխալ_է_գնահատել_Իրանի_ուժն_ու_ոգին
Ընդգծելով Իրանի պաշտպանական հզորության անխափանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ թշնամին սխալ հաշվարկ է կատարել իրանի ազգի և նրա զինված ուժերի ոգու վերաբերյալ։ Նա հավելել է, որ այն պատկերացումը, թե Իրանի պաշտպանական կարողությունները կդադարեն գործել անձնակազմի նահատակության հետևանքով, ռազմավարական սխալ է։
(last modified 2026-08-30T13:03:54+00:00 )
Օգոստոս 30, 2026 16:33 Asia/Tehran
  • Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար․ «Թշնամին սխալ է գնահատել Իրանի ուժն ու ոգին»

Ընդգծելով Իրանի պաշտպանական հզորության անխափանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ թշնամին սխալ հաշվարկ է կատարել իրանի ազգի և նրա զինված ուժերի ոգու վերաբերյալ։ Նա հավելել է, որ այն պատկերացումը, թե Իրանի պաշտպանական կարողությունները կդադարեն գործել անձնակազմի նահատակության հետևանքով, ռազմավարական սխալ է։

Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը՝ վկայակոչելով «Mehr» լրատվական գործակալությունը, Ռաշտի ռազմածովային մասնագիտացված ուսումնական կենտրոնի անձնակազմի հետ հանդիպմանը՝ ծովակալ Շահրամ Իրանին ընդգծել է նաև երկրի պատիվն ու անկախությունը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ նահատակների զոհողությունների գնով բարձրացված դրոշը պետք է ուժով և հպարտությամբ փոխանցվի ապագա սերունդներին։

Եզրափակելով՝ Իրանի ՌԾՈւ-երի հրամանատարը նշեց. «Իրանի ռազմածովային ուժերը գործում են եռանդով, դինամիկ կերպով և հզոր են, իսկ դրանց անձնակազմը՝ պահպանելով ինքնազոհողության և դիմադրության ոգին, կշարունակի իրականացնել իր առաքելությունը՝ պաշտպանելու Իրանը և ապահովելու երկրի անվտանգությունը»։