Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար․ «Թշնամին սխալ է գնահատել Իրանի ուժն ու ոգին»
Ընդգծելով Իրանի պաշտպանական հզորության անխափանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ թշնամին սխալ հաշվարկ է կատարել իրանի ազգի և նրա զինված ուժերի ոգու վերաբերյալ։ Նա հավելել է, որ այն պատկերացումը, թե Իրանի պաշտպանական կարողությունները կդադարեն գործել անձնակազմի նահատակության հետևանքով, ռազմավարական սխալ է։
Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը՝ վկայակոչելով «Mehr» լրատվական գործակալությունը, Ռաշտի ռազմածովային մասնագիտացված ուսումնական կենտրոնի անձնակազմի հետ հանդիպմանը՝ ծովակալ Շահրամ Իրանին ընդգծել է նաև երկրի պատիվն ու անկախությունը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ նահատակների զոհողությունների գնով բարձրացված դրոշը պետք է ուժով և հպարտությամբ փոխանցվի ապագա սերունդներին։
Եզրափակելով՝ Իրանի ՌԾՈւ-երի հրամանատարը նշեց. «Իրանի ռազմածովային ուժերը գործում են եռանդով, դինամիկ կերպով և հզոր են, իսկ դրանց անձնակազմը՝ պահպանելով ինքնազոհողության և դիմադրության ոգին, կշարունակի իրականացնել իր առաքելությունը՝ պաշտպանելու Իրանը և ապահովելու երկրի անվտանգությունը»։