Իրանի խորհրդարան․ պատժամիջոցներ կիրառող երկրներն իրավունք չունեն անցնելու Հորմուզի նեղուցով
https://parstoday.ir/hy/news/iran-i249896-Իրանի_խորհրդարան_պատժամիջոցներ_կիրառող_երկրներն_իրավունք_չունեն_անցնելու_Հորմուզի_նեղուցով
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է հոդված, որի համաձայն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կամ թշնամական գործողություններ իրականացնող երկրներին և անձանց կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով։
(last modified 2026-09-07T07:14:26+00:00 )
Սեպտեմբեր 07, 2026 10:41 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարան․ պատժամիջոցներ կիրառող երկրներն իրավունք չունեն անցնելու Հորմուզի նեղուցով

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է հոդված, որի համաձայն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կամ թշնամական գործողություններ իրականացնող երկրներին և անձանց կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով։

Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Հասան Ղաշղավին հայտնել է, որ հանձնաժողովի նիստում հաստատվել է «Հորմուզի նեղուցի անվտանգության և առաջընթացի ապահովման ռազմավարական գործողությունների ծրագիր» օրինագծի 9-րդ հոդվածը։
Նրա խոսքով՝ այդ հոդվածի համաձայն՝ պատժամիջոցների ենթակա երկրների և անձանց հետ փոխկապակցված նավերի և բեռների անցումը Հորմուզի նեղուցով կարգելվի։
Ղաշղավին հայտնել է նաև, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը սահմանվել է որպես թշնամական գործողությունների որոշման, իսկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող կամ իրանական ակտիվները արգելափակող երկրների և հաստատությունների բացահայտման իրավասու մարմին։