ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ․ «Ալ-Աղսայի փոթորիկը» խառնեց Իսրայելի հաշվարկները
https://parstoday.ir/hy/news/iran-i251010-ԻԻՀ_ԶՈՒ_ԳՇ_պետ_Ալ_Աղսայի_փոթորիկը_խառնեց_Իսրայելի_հաշվարկները
«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ այդ գործողությունը դուրս էր Իսրայելի ռեժիմի պատկերացումներից՝ նշելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկը» խափանեց Դիմադրության ճակատի հակառակորդների հաշվարկները և արագացրեց ռեժիմի անկման գործընթացը։
(last modified 2026-10-07T13:46:16+00:00 )
Հոկտեմբեր 07, 2026 17:14 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ  ԳՇ  պետ․ «Ալ-Աղսայի փոթորիկը» խառնեց Իսրայելի հաշվարկները

«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ այդ գործողությունը դուրս էր Իսրայելի ռեժիմի պատկերացումներից՝ նշելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկը» խափանեց Դիմադրության ճակատի հակառակորդների հաշվարկները և արագացրեց ռեժիմի անկման գործընթացը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշել է, որ հոկտեմբերի 7-ի գործողությունը դիմադրության ճակատի պաշտպանական ռազմավարությունը վերածեց հարձակողական ռազմավարության՝ Պաղեստինի ժողովրդի և նրա հողի պաշտպանության համար, և լուրջ հարված հասցրեց Իսրայելի ռեժիմի հաշվարկներին։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև ընդգծել է Պաղեստինի դատի և Դիմադրության ճակատի շարունակական աջակցության անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Երուսաղեմի ազատագրումը այն նպատակներից է, որին այդ ճակատը շարունակելու է հետևել։