Իրանի նախագահը վաղը՝ հոկտեմբերի 16-ին կմեկնի Երևան
https://parstoday.ir/hy/news/iran-i251336-Իրանի_նախագահը_վաղը_հոկտեմբերի_16_ին_կմեկնի_Երևան
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրանի նախագահի Հայաստան կայանալիք այցի մասին ասել է. «Պատվարժան նախագահի կարճատև այցը Երևան կկայանա ուրբաթ, հոկտեմբերի 16-ին՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին (COP-17) մասնակցելու համար, և գագաթնաժողովի շրջանակներում նա նաև բանակցություններ կվարի և մտքեր կփոխանակի գագաթնաժողովին մասնակցող որոշ երկրների առաջնորդների հետ։
(last modified 2026-10-15T14:23:23+00:00 )
Հոկտեմբեր 15, 2026 16:10 Asia/Tehran
  • Իրանի նախագահը վաղը՝ հոկտեմբերի 16-ին կմեկնի Երևան

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրանի նախագահի Հայաստան կայանալիք այցի մասին ասել է. «Պատվարժան նախագահի կարճատև այցը Երևան կկայանա ուրբաթ, հոկտեմբերի 16-ին՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին (COP-17) մասնակցելու համար, և գագաթնաժողովի շրջանակներում նա նաև բանակցություններ կվարի և մտքեր կփոխանակի գագաթնաժողովին մասնակցող որոշ երկրների առաջնորդների հետ։

ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, բացատրելով բնության և շրջակա միջավայրի պաշտպանության համար այս միջազգային դաշնագրի կարևորությունը համաշխարհային մակարդակով, ասել է. «Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ստեղծվել է 1992 թվականին և ներկայումս ունի 196 անդամ, և բացառությամբ Միացյալ Նահանգների, բոլոր երկրները այս պայմանագրի անդամ են»։

Բաղային նշել է. «Իրանը այս պայմանագրի առաջին ստորագրողներից մեկն է և դարձել է դրա պաշտոնական անդամ 1997 թվականին և կարևոր դեր է խաղացել կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված մեխանիզմների և կանոնների մշակման գործում վերջին երեք տասնամյակների ընթացքում»։

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ռազմական ագրեսիայի ընթացքում Իրանի և տարածաշրջանի շրջակա միջավայրին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում, պատճառված վնասին, Բաղային ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ շրջակա միջավայրի դեմ կատարված հանցագործությունները փաստագրելու և պարզաբանելու համար։