Իրանը և Չինաստանը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i42604-Իրանը_և_Չինաստանը_ռազմական_համագործակցության_հուշագիր_են_ստորագրել
Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտի համագործակցությունների փոխըմբռնման հուշագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 13:11 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտի համագործակցությունների փոխըմբռնման հուշագիրը:

Նոյեմբերի 14-ին կայացել է Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար ՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանի  և Չինաստանի պաշտպանության նախարար ՝ գեներալ-լեյտենանտ Չանգ Վան Չուանի հանդիպումը, որից հետո ստորագրվել է հուշագիրը:

Թեհրանում ԻԻՀ  և Չինաստանի պաշտպանության նախարարների ստորագրած փաստաթղթում  ներառված են  ռազմական ու պաշտպանական համագործակցությունների զարգացումը, ռազմական տարբեր ոլորտների, մասնավորապես` կրթության , ահաբեկչության դեմ բազմակողմանի պայքարի և տարածաշրջանում անվտանգության ցուցիչների ոլորտներում փորձերի փոխանակումը:

Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը նշել է, որ Իրանի պաշտպանական դիվանագիտության գերկայությունը Չինաստանի հետ տևական ռազմական ու պաշտպանական համագործակցության զարգացումն է : «Ասիայում և Օվկիանիայում խաղաղության ու կայունության պահպանումը համարվում է տարածաշրջանի բոլոր երկրների պարտականությունը». ասել է նա:

Նշելով, որ այսօր ԻԼԻՊ-ի և ահաբեկչական մյուս խմբավորումների  սպառնալիքը դարձել է տարածաշրջանային ու միջազգային գերխնդիր, ԻԻՀ  պաշտպանության նախարարը նկատել է.-«Նման ճգնաժամերի դեմ պայքարը պահանջում է աշխարհի բոլոր , հատկապես ահաբեկչական սպառնալիքների բախվող երկրների միջև արդյունավետ ու անկեղծ համագործակցություն»:

Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է .-«Տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերում ԻԻՀ և Չինաստանի մոտ տեսակետները ճանապարհ են հարթում երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական համագործակցությունների զարգացման համար»: