Իրանը և Չինաստանը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել
Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտի համագործակցությունների փոխըմբռնման հուշագիրը:
Նոյեմբերի 14-ին կայացել է Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար ՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանի և Չինաստանի պաշտպանության նախարար ՝ գեներալ-լեյտենանտ Չանգ Վան Չուանի հանդիպումը, որից հետո ստորագրվել է հուշագիրը:
Թեհրանում ԻԻՀ և Չինաստանի պաշտպանության նախարարների ստորագրած փաստաթղթում ներառված են ռազմական ու պաշտպանական համագործակցությունների զարգացումը, ռազմական տարբեր ոլորտների, մասնավորապես` կրթության , ահաբեկչության դեմ բազմակողմանի պայքարի և տարածաշրջանում անվտանգության ցուցիչների ոլորտներում փորձերի փոխանակումը:
Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը նշել է, որ Իրանի պաշտպանական դիվանագիտության գերկայությունը Չինաստանի հետ տևական ռազմական ու պաշտպանական համագործակցության զարգացումն է : «Ասիայում և Օվկիանիայում խաղաղության ու կայունության պահպանումը համարվում է տարածաշրջանի բոլոր երկրների պարտականությունը». ասել է նա:
Նշելով, որ այսօր ԻԼԻՊ-ի և ահաբեկչական մյուս խմբավորումների սպառնալիքը դարձել է տարածաշրջանային ու միջազգային գերխնդիր, ԻԻՀ պաշտպանության նախարարը նկատել է.-«Նման ճգնաժամերի դեմ պայքարը պահանջում է աշխարհի բոլոր , հատկապես ահաբեկչական սպառնալիքների բախվող երկրների միջև արդյունավետ ու անկեղծ համագործակցություն»:
Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է .-«Տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերում ԻԻՀ և Չինաստանի մոտ տեսակետները ճանապարհ են հարթում երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական համագործակցությունների զարգացման համար»: