ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը
https://parstoday.ir/hy/news/iran-i42811-ԱՄՆ_ի_Ներկայացուցիչների_պալատը_երկարաձգել_է_Իրանի_դեմ_շրջափակումների_օրենքի_գործադրման_ժամկետը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԻԻՀ դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը տասը տարով երկարաձգող օրինագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 04:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԻԻՀ դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը տասը տարով երկարաձգող օրինագծին:

Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների հովանավորությամբ վավերացրել է Իրանի դեմ շրջափակումների տասնամյա օրենքի երկարաձգման օրինագիծը:

Հատկանշական է, որ օրինագիծը վավերացվում է Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, ով քննադատել է Իրանի կապակցությամբ այդ երկրի գործող կառավարության քաղաքականությունը:

Այս օրենքը մինչև գործադրման հանձնվելը պիտի վավերացվի Սենատում և   ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմիցվ:

Իրանի դեմ շրջափակումների տասնամյա օրենքի երկարաձգման կողնակիցները  հավատացած են, որ այն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջուկային համաձայնագրի կետերը չհարգելու դեպքում պատժել Իրանին:

 Հատրկ է նշել, որ  ԱՄՆ  կառավարությունն անցած հունվարին Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց հետո չի կատարել միջուկային համաձայնության շրջանաներում ստանձնած իր պարտավորությունները:

Դամաթոյի օրենք անունով հայտնի Իրանի դեմ շրջափակումների օրենքն առաջին անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում վավերացվեց 1996 թվականին ու մի քանի անգամ երկարաձգվել է: Օրենքը ուժի մեջ է լինելու մինչև 2016 թվականի ավարտը:

 Իրանի ազգային ավտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երեքշաբթի օրը Իրանի Գոլեսթան նահանգում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել էր. «Եթե ամերիկացիները երկարաձգեն Դամաթոյի օրենքը, Իրանը դրան ի պատասխան կներկայացնի իր մշակած տեխնիկական փաթեթը»:

«Իրանի դեմ շրջափակումների օրենքի երկարաձգումը Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոտնահարում է համարվում»,-հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը: