ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԻԻՀ դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը տասը տարով երկարաձգող օրինագծին:
Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների հովանավորությամբ վավերացրել է Իրանի դեմ շրջափակումների տասնամյա օրենքի երկարաձգման օրինագիծը:
Հատկանշական է, որ օրինագիծը վավերացվում է Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, ով քննադատել է Իրանի կապակցությամբ այդ երկրի գործող կառավարության քաղաքականությունը:
Այս օրենքը մինչև գործադրման հանձնվելը պիտի վավերացվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմիցվ:
Իրանի դեմ շրջափակումների տասնամյա օրենքի երկարաձգման կողնակիցները հավատացած են, որ այն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջուկային համաձայնագրի կետերը չհարգելու դեպքում պատժել Իրանին:
Հատրկ է նշել, որ ԱՄՆ կառավարությունն անցած հունվարին Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց հետո չի կատարել միջուկային համաձայնության շրջանաներում ստանձնած իր պարտավորությունները:
Դամաթոյի օրենք անունով հայտնի Իրանի դեմ շրջափակումների օրենքն առաջին անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում վավերացվեց 1996 թվականին ու մի քանի անգամ երկարաձգվել է: Օրենքը ուժի մեջ է լինելու մինչև 2016 թվականի ավարտը:
Իրանի ազգային ավտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երեքշաբթի օրը Իրանի Գոլեսթան նահանգում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել էր. «Եթե ամերիկացիները երկարաձգեն Դամաթոյի օրենքը, Իրանը դրան ի պատասխան կներկայացնի իր մշակած տեխնիկական փաթեթը»:
«Իրանի դեմ շրջափակումների օրենքի երկարաձգումը Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոտնահարում է համարվում»,-հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը: