Տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ քաղաքական բանակցությունների միջոցով
Ասիայի և Օվկիանիայի հարցերով Իրանի փոխարտգործնախարարի կարծիքով՝ տարածաշարջանային խնդիրների կարգավորումը հնարավոր է քաղաքական բանակցության միջոցով:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Էբրահիմ Ռահիմփուրն ասել է.-«Սիրիայի հարցը առաջնահերթություն է Իրան-Ռուսաստան համատեղ համագործակցություններում և հույս ունենք, որ այդ համագործակցությունները խթանելու են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը»:
Նշելով, որ շատ երկրներ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն են ձգտում, Էբրահիմ Ռահիմփուրը հավաստիացրել է, որ այսօր խոսք չկա Բաշար Ասադի հեռանալու մասին, այլև հիմնական խնդիրը Սիրիայի, Իրաքի և այլ երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է:
Ասիայի և Օվկիանիայի հարցերով Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ ԻԻՀ-ը մտադիր է վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, ինչը վկայում է երկու երկրների ջերմ հարաբերությունների մասին: