Տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ քաղաքական բանակցությունների միջոցով
https://parstoday.ir/hy/news/iran-i43171-Տարածաշրջանի_ճգնաժամային_իրավիճակից_հնարավոր_է_դուրս_գալ_քաղաքական_բանակցությունների_միջոցով
Ասիայի և Օվկիանիայի հարցերով Իրանի փոխարտգործնախարարի կարծիքով՝ տարածաշարջանային խնդիրների կարգավորումը հնարավոր է քաղաքական բանակցության միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2016 15:09 Asia/Tehran
  • Տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ քաղաքական բանակցությունների միջոցով

Ասիայի և Օվկիանիայի հարցերով Իրանի փոխարտգործնախարարի կարծիքով՝ տարածաշարջանային խնդիրների կարգավորումը հնարավոր է քաղաքական բանակցության միջոցով:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Էբրահիմ Ռահիմփուրն ասել է.-«Սիրիայի հարցը առաջնահերթություն է Իրան-Ռուսաստան համատեղ համագործակցություններում և հույս ունենք, որ այդ համագործակցությունները խթանելու են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը»:

Նշելով, որ շատ երկրներ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն են ձգտում, Էբրահիմ Ռահիմփուրը  հավաստիացրել է, որ այսօր խոսք չկա Բաշար Ասադի հեռանալու մասին, այլև հիմնական խնդիրը Սիրիայի, Իրաքի և այլ երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է:

Ասիայի և Օվկիանիայի հարցերով Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ ԻԻՀ-ը մտադիր է վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, ինչը վկայում է երկու երկրների ջերմ հարաբերությունների մասին: