Իրանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի քայլը
https://parstoday.ir/hy/news/iran-i43681-Իրանի_պատգամավորները_դատապարտել_են_ԱՄՆ_ներկայացուցիչների_պալատի_քայլը
Նոյեմբերի 22-ին, ԻԻՀ խորհրդարանի դռնբաց նիստում, պատգամավորները դատապարտել են վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Իրանի դեմ շրջափակումների ժամկետը 10 տարով երկարաձգելու քայլը: Պատգամավորները կառավարությունից պահանջել են «Համատեղ քայլերի ծրագրի» հիմամբ դիմել հակադարձ քայլերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2016 13:16 Asia/Tehran
  • Իրանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի քայլը

Նոյեմբերի 22-ին, ԻԻՀ խորհրդարանի դռնբաց նիստում, պատգամավորները դատապարտել են վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Իրանի դեմ շրջափակումների ժամկետը 10 տարով երկարաձգելու քայլը: Պատգամավորները կառավարությունից պահանջել են «Համատեղ քայլերի ծրագրի» հիմամբ դիմել հակադարձ քայլերի:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսլամական խորհրդարանի պատգամավորների հաղորդագրության մեջ կարևորվել է միջուկային խաաղանպատակ արդյունաբերության ոլորտում ձեռքբերումների ու ազգային արժանապատվության պաշտպանման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի անհավատարմությանը և այդ երկրի ներկայացուցիչների պալատում Իրանի դեմ շրջափակումների ժամկետի երկարաձգմանը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխտնօրեն Քամալ Դեհղանի Ֆիրուզաբադին  նշել է, որ  պատգամավորները ԱՄՆ-ի անհավատարմության վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցման են հանձնել խորհրդարանի տնօրենների խորհրդին:

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո այդ երկրի ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ շրջափակումների օրենքը երկրաձգել է 10 տարով ու վավերացրել է  Թեհրանին Բոինգ տեսակի ինքնաթիռների վաճառքն արգելող օրենք: