Զարիֆ.-«Կաստրոն կարևորում էր իմպերիալիզմի դեմ պայքարը»
https://parstoday.ir/hy/news/iran-i44491-Զարիֆ._Կաստրոն_կարևորում_էր_իմպերիալիզմի_դեմ_պայքարը
Երկուշաբթի օրը Թեհրանում, Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքւմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Հավանայում Կաստրոյի հետ ունեցած իր վերջին հանդիպմանը և նշել է, որ վերջինս մտահոգում էր Կուբայի և երրորդ աշխարհի վիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 13:28 Asia/Tehran
  • Զարիֆ.-«Կաստրոն կարևորում էր իմպերիալիզմի դեմ պայքարը»

Երկուշաբթի օրը Թեհրանում, Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքւմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Հավանայում Կաստրոյի հետ ունեցած իր վերջին հանդիպմանը և նշել է, որ վերջինս մտահոգում էր Կուբայի և երրորդ աշխարհի վիճակը:

Զարիֆը հավաստիացրել է, որ Ֆիդել Կաստրոն կարևորում էր իմպերիալիզմի դեմ պայքարում զարգացող երկրների համերաշխությունը և բռնապետների լծից ազատվելու փորձը:

Կաստրոյի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելով՝ Զարիֆը համբերություն է մաղթել Կուբայի ժողովրդին:

Անդրադառնալով Իրան-Կուբա բարեկամական հարաբերություններին, Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ երկու երկիրը շարունակելու են համագործակցել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ոլորտում:

Լրագրողներին տված հարցազրույցում, Թեհրանում Կուբայի դեսպան՝ Վլադիմիր Անդրե Գոնզալես Կեսադան ասել է.-«Կուբան և ԻԻՀ-ը վճռակամ են հարաբերությունների երկկողմ ընդլայնման հարցում»: