Կաստրոն Հարավային Ամերիկայի ժողովրդի համար հեղափոխական մտավորական էր
ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալը Հավանայում կազմակերպված Կուբայի հեղափոխության վախճանյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մեծարման հանդիսության ժամանակ ասել է. «Կաստրոն Կուբայի ազգային անկախատենչ պայքարողն էր և Լատինական Ամերիկայի ժողովրդի ու նաև աշխարհի բոլոր բռնահարվածների համար հեղափոխական ու ազատախոհ մտավորական էր»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ և հատուկ պատվիրակ Մաջիդ Անսարին նշել է, որ Կաստրոն ամենավառ հեղափոխականներից էր: Նա Իրանի ժողովրդի ու կառավարության ցավակցությունն է փոխանցել Կուբայի կառավարությանն ու ժողովրդին:
Ֆիդել Կաստրոյի մեծարման հանդիսությունը տեղի ունեցավ երեքշաբթի օրը` Հավանայում, բարձրաստիճան պաշտոնյաների և արտասահմանյան պետությունների ղեկավարների ու հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ :
Կուբայի հարյուր հազարավոր քաղաքացիների և Ֆիդել Կաստրոյի համակիրների մասնակցությամբ Հավանայի «Հեղափոխության» հրապարակում կազմակերպված հանդիսության ժամանակ Մաջիդ Անսարին անդրադառնալով Իրանի ու Կուբայի ժողովուրդների կապերին, ասել է. «Իրանի հեղափոխական ժողովուրդը չնայած աշխարհագրական տարածությանը, իսլամական հեղափոխության առաջին օրից անխզելի կապ հաստատեց Ֆիդել Կաստրոյի հակաիմպերիալիստական գաղափարնեի հետ»:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն շաբաթ գիշեր վախճանվեց 90 տարեկան հասակում: