Իրանը և Չինաստանը կարևորել են Համատեղ քայլերի ծրագրի իրագործման անհրաժեշտությունը
ԻԻՀ և ՉԺՀ ԱԳ նախարարները հայտարարել են, որ Համատեղ քայլերի ծրագիրը ստորագրած երկրները պետք է հարգեն այն:
Այսօր առավոտյան Պեկին է ժամանել Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը: Նախարար Զարիֆը Պեկինում հանդիպել ու բանակցել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ:
Նշելով ,որ համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրները պետք է հարգեն այն, Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հայտարարել են.«Իրանի իսլամական հանրապետությունը և Չինաստանը ընդհանուր կողմնորոշում ունեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ»:
«Համատեղ ակտի ծրագիրը բազմակողմանի համաձայնագիր է: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ուստի չպետք է երկրների ներքին զարգացումներն ազդեն այս փաստաթղթի վրա»,ասել է ՉԺՀ արտգործնախարարը:
Զարիֆը և Ին ընդգծել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ մղվող պայքարում Իրանի ու Չինաստանի համագործակցության շարունակման անհրաժեշտությունը: