Զարիֆ. Իրանն ու Ճապոնիան ձգտում են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i45637-Զարիֆ._Իրանն_ու_Ճապոնիան_ձգտում_են_երկկողմ_հարաբերությունների_ընդլայնմանը
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի ու Ճապոնիայի հարաբերությունների մակարդակի բարձրացման և երկկողմ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 04:05 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն ու Ճապոնիան ձգտում են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի ու Ճապոնիայի հարաբերությունների մակարդակի բարձրացման և երկկողմ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր Տոկիոյի օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Ճապոնիա կատարած ուղևորության ընթացքում, ինչպես և Հնդկաստանում ու Չինաստանում, քննարկումների մեծ մասը նվիրված կլինեն երկկողմ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ընդլայնմանը»:

«Իրանից Ճապոնիա է մեկնել քաղաքա-տնտեսական մեծ պատվիրակություն, որպեսզի քննարկի արտահանումների ու ներկրումների, ինչպես նաև համատեղ համագործակցությունների հետ կապված հարցեր»,-հավելել է Զարիֆն անդրադառնալով չորեքշաբթի օրը գումարվելիք Իրանի ու Ճապոնիայի տնտեսական  նիստին:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ճապոնիա երկօրյա ուղևորության ընթացքում այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է քաղաքական ընթացիկ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների հետ կապված հարցեր:

ԻԻՀ ԱԳ նախարարը Տոկիոյում հանդիպում ու զրույց կունենա Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի, ինչպես նաև ԱԳ, արդյունաբերության ու էկոնոմիկայի նախարարների և այդ երկրի արտաքին առևտրի կազմակերպության պետի հետ: