Մեկնարկել է Իրանի բանակի ցամաքուժի զորավարժությունը
Իրանի հարավ-արևելյան շրջանում մեկնարկել է իսլամական հանրապետության բանակի ցամաքուժի մեծ զորավարժությունը:
Դեկտեմբերի 11-ի առավոտյան, ԻԻՀ բանակի ցամաքուժի հրամանատար ՝ Բրիգադային-գեներալ Քիումարս Հեյդարիի ներկայությամբ և բանակի ցամաքուժի և ռազմաօդային ուժերի և Խաթամ-Օլ-Անբիա ավիաբազայի տարբեր զորամիավորների մասնակցությամբ, Իրանի հարավ-արևելյան շրջանում մեկնարկել է բանակի ցամաքուժի Մոհամմեդ Ռասուլաալահի անվան եռօրյա մեծ զորավարժությունը:
Զորավարժության խոսնակ, բրիգադային-գեներալ ՝ Սեյյեդ Քամալ Փայամբարին ասել է.-«Զորավարժության առաջին օրը, ամենակարճ ժամանակահատվածում աշխարհագրական տարբեր շրջաններից արագ արձագանքման զորամիավորները երկինք-երկիր եղանակով օպերատիվ տարածք են տեղափոխվելու»:
Նա հավելել է, որ զորավարժության ընթացքում ցուցադրվելու են մասնագիտական վարժություններ, զորամիավորների պատրաստվածության բարձրացման, արդյունավետության ու մոբիլիզացման օպերացիաներ:
«Զորավարժության անցկացման նպատականերից մեկն է նոր պաշտպանական համակարգերի կիրառման և արդիական ռազմական կառավարման ունակությունների, օպերատիվ զորամիավորների մարտունակության գնահատումը».-ասել է զորավարժության խոսնակը: