Թեհրանի անվտանգության համաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i46354-Թեհրանի_անվտանգության_համաժողովը
«Տարածաշրջանային անվտանգության համակարգն Ասիայի արևմուտքում» խորագրով Թեհրանի անվտանգության առաջին համաժողովը Ասիայի արևմուտքի տարածաշրջանի երկրների միջև երկխոսության, վստահության ու փոխադարձ համագործակցության առանցքայնությամբ կիրակի երեկոյան աշխատանքն ավարտեց Թեհրանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 07:41 Asia/Tehran
  • Թեհրանի անվտանգության համաժողովը

«Տարածաշրջանային անվտանգության համակարգն Ասիայի արևմուտքում» խորագրով Թեհրանի անվտանգության առաջին համաժողովը Ասիայի արևմուտքի տարածաշրջանի երկրների միջև երկխոսության, վստահության ու փոխադարձ համագործակցության առանցքայնությամբ կիրակի երեկոյան աշխատանքն ավարտեց Թեհրանում:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին համաժողովումունեցած ելույթում ընդգծել է, որ տարածաշրջանում Իրանի ռազմավարությունը հիմնված է իսլամական երկրների միջև միասնականության և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի վրա: «Սիոնիստական ռեժիմը պահպանելու ուղղությամբ գերպետությունների ռազմավարությունը հակասում է տարածաշրջանի մուսուլման երկրների ցանկությանը». ասել է նա:

Լարիջանին նշել է, որ ահաբեկչությունը հովանավորելու գերտերությունների և տարածաշրջանային ուժերի ռազմավարական սխալը տարածաշրջանի անապահովության մյուս ազդակն է:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թեհրանի համաժողովում ունեցած ելությում ընդգծել է միջազգային ապագա կարգի վրա Ասիայի արևմուտքի ազդեցությունը: «Մինչ այսօր միջազգային համակարգում փոփոխությունները տեղի էին ունենում արևմտյան աշխարհում, իսկ այսօր դա հատել է այդ սահմանները». ասել է նա:

«Իմպերիալիզմի դեմ պայքարը պետք է լինի տարածաշրջանային հավասարությունների հիմքը»,-հայտարարել է Զարիֆն ընդգծելով, որ անվտանգություն գնելու պատկերացումը պատրանք է:

ԻԻՀ պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը Թեհրանի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում նշել է. «Իրանը երբևէ չի ձգտել պատերազմի ու բախման, սակայն հետևում է տարածաշրջանային ճգնաժամերին»:

«Անկասկած տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պայմանավորված են վերտարածաշրջանային ուժերի հեռացմամբ և   տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով հավաքական ու ապահովական պայմանագրով»,-հայտարարել է գեներալ Դեհղանը:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այս համաժողովում ասել է. «Տարածաշրջանում սպառազինական մրցակցությունը և իսլամ աշխարհի սահմանները արյունոտելը գլխավոր ճգնաժամը քողարկելու, նաև որպես տարածաշրջանի միակ ճգնաժամ Սիոնիստական ռեժիմի դիմագրավման պոտենցիալը շեղելու և լիցքաթափելու համար վերտարածաշրջանային ուժերի նպատակների շրջագծում են գտնվում»: