Իրանի ԶՈւ զորավարժության երկրորդ օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i46363-Իրանի_ԶՈւ_զորավարժության_երկրորդ_օրը
ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի զորավարժությունների երկրորդ օրն անցել է Իրանի հարավ-արևելյան հատվածում` Մաքրանի ափերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 07:20 Asia/Tehran
  • Իրանի ԶՈւ  զորավարժության երկրորդ օրը

ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի զորավարժությունների երկրորդ օրն անցել է Իրանի հարավ-արևելյան հատվածում` Մաքրանի ափերին:

Դեկտեմբերի 12-ին Իրանի հարավ-արևելքում անցկացվել է «Մոհամմեդ Մարգարե-4» զորավարժությունը:

Զորավարժության  երկրորդ օրը ենթադրյալ թշնամու կործանիչների գրոհից հետո, առաջին անգամ ԻԻՀ օդուժի երկու ռմբարկու ինքնաթիռներ (Միրաժ)  դիմակայել են թշնամու գործողություններին:

Օմանի ծովում և Մաքրանի ափերին օդուժի ինքնաթիռների կողմից ենթադրյալ թշնամու  նավերի ոչնչացումը Իրանի բանակի եռօրյա զորավարժության  ծրագրերից է:

«Անվտանգություն տարածաշրջանում և Իսլամական միասնության ու պաշտպանական հզորության լույսի ներքո կայուն խաղաղություն» նշանաբանով   զորավարժությունը  մեկնարկել է դեկտեմբերի 11-ին` Իրանի հարավ-արևելյան ռազմավարական շրջանում:

Զորավարժության առաջին օրը հաջողությամբ  անցկացվել են որոնողափրկարարական վարժանքներ: