ԻԻՀ առաջնորդը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահին
(last modified Thu, 15 Dec 2016 04:10:39 GMT )
Դեկտեմբեր 15, 2016 07:40 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահին

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ Ասիայի արևմտյան տարածքի բախումները պարտադրված են և համընկնում են արտաքին նպատակներին:

Մեծապատիվ առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրն Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոի հետ հանդիպման ժամանակ ողջունելով Պաղեստինի հարցի հանդեպ Ինդոնեզիայի դիրքորոշումները, հավելել է. «Այս ճգնաժամերից շատերն առաջացել են տարածաշրջանի ամենաբարդ ճգնաժամն ու իսլամ աշխարհի գլխավոր հարցը համարվող Պաղեստինին մոռացության մատնելու համար, մինչդեռ չպիտի թույլ տալ, որ այդ հարցը մոռացվի»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը մեծարել  է Սոքառնոի  անհատականությունն ու Չմիավորման շարժման գլխավոր հիմնասյունը համարվող Բանդոգի համաժողովի գումարման ուղղությամբ նրա գլխավոր դերակատարությունը: «Այսօր էլ միջազգային շրջանակներում Ինդոնեզիայի ու ԻԻՀ քաղաքական դիրքորոշումներն իրար մոտիկ են». ասել է նա:

«ԻԻՀ-ն տնտեսական տարբեր բաժիններում մեծ պոտենցիալներ, ինչպես նաև ստորգետնյա ու հանքային հարուստ պաշարներ ունի և հավատացած ենք, որ իսլամական երկրները հակառակ թշնամիների ցանկության, պիտի հզորացնեն միմյանց ու հրաժարվեն տարաձայնություններից», հայտարարել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին: Նա ընդգծել է, որ Ինդոնեզիայի հանդեպ ԻԻՀ  հայացքը եղբայրական ու բարեկամական է և միևնույն ժամանակ անդրադարձել է տարբեր բնագավառներում այդ երկրի արձանագրած նվաճումներին:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն անդրադարձել է երկու երկրի մեծ պոտենցիալներին: Նա ընդգծել է տնտեսական, քաղաքական ու մշակութային բնագավառներում տարբեր համագործակցությունների ու փոխանակումների ընդլայնումը և նշել է. «ԻԻՀ-ն որպես մուսուլման ու բազմաբնակիչ երկիր Ինդոնեզիայի  առաջադիմությունն ու փառքը պարծանք է համարում իսլամ ժողովրդի համար»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանի ու Ինդոնեզիայի տնտեսական շրջանառության   ծավալը փոքր է: Նա հավելել է. «Ժամանակացույց ճշտելով, երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը պիտի հասցնել տարեկան 20 միլիարդ դոլարի»:

Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոն այդ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրան  կատարած իր ուղևորության նպատակը հատկապես էներգետիկայի ոլորտում տնտեսական հարաբերությունների ընդլայնումն է:  «Իրանի կառավարության հետ կառուցողական բանակցություններ ենք վարել». հավելել է նա:

Ինդոնեզիայի նախագահն անդրադառնալով Պաղեստինի հարցին , ընդգծել է. «Ինդոնեզիան իրեն պարտավորված է զգում Պաղեստինի հարցի հանդեպ և պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնումը»:    

Պիտակ