ԱՄՆ.«Հակաիրանական շրջափակումների օրենքը չի ազդելու միջուկային գործարքի վրա»
https://parstoday.ir/hy/news/iran-i46942-ԱՄՆ._Հակաիրանական_շրջափակումների_օրենքը_չի_ազդելու_միջուկային_գործարքի_վրա
ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին հայտարարել է,որ Իրանի դեմ սահմանված շրջափակումների երկարաձգման մասին օրենքը չի հակասում Համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում ստանձնած Վաշինգտոնի պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 07:35 Asia/Tehran
  • ԱՄՆ.«Հակաիրանական շրջափակումների օրենքը չի ազդելու միջուկային գործարքի վրա»

ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին հայտարարել է,որ Իրանի դեմ սահմանված շրջափակումների երկարաձգման մասին օրենքը չի հակասում Համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում ստանձնած Վաշինգտոնի պարտավորություններին:

 

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին հինգշաբթի օրը հայտարարել է.«Շրջափակումների օրենքի երկարաձգումը  չի ազդելու Համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում Իրանի հետ գործարք կնքող ընկերությունների գործունեության և շրջափակումների չեղարկման վրա»:

«Քանի դեռ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում կատարում է իր պարտավորությունները , ԱՄՆ-ն ևս հավատարիմ է մնալու իր պարտավորություններին»,ասել է Քերին:

Վաշինգտոնից Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սպիտակ Տան խոսնակ՝ Ջաշ Էռնեստը դեկտեմբերի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ զգուշացրել է ԱՄՆ-ի կոնգրեսին համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման կապակցությամբ:«Եթե ԱՄՆ Կոնգրեսը փորձի խախտել այս միջազգային համաձայնագիրը, այդ դեպքում ստիպված կլինի դիմակայել դրա ծանր հետևանքներին», ասել է նա: