Իրան. Արևմուտքը պետք է դադարի հովանավորել Սիրիայի ահաբեկիչներին
Բրիտանիայում ԻԻՀ դեսպան Համիդ Բաիդինեժադը շաբաթ օրը մի գրությամբ հայտարարել է. «Ժամանակն է, որ հանուն Սիրիայի ժողովրդի ապագայի, Արևմուտքը հրաժարվի ահաբեկչական խմբերին ռազմական ու ֆինանսական հովանավորություն ցուցաբերելուց»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայում Իրանի դեսպանն անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար ռազմական լուծման փոխարեն քաղաքական լուծման անհրաժեշտությանը, հավելել է. «Ահաբեկիչներին հովանավորելու փոխարեն անհրաժեշտ է, որ համաշխարհային ու տարածաշրջանային խոշոր երկրներն օժանդակեն Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը»:
«Հալեպում գտնվող զինված խմբերը հետզհետե հեռացան Սիրիայից և նրանց փոխարինեցին թաքֆիրական ու սալաֆիական տարբեր խմբեր ու Ալ-Ղաիդայի տարբեր ճյուղավորումները»,-հայտարարել է Բաիդինեժադը, հավելելով, որ Հալեպի արևելքում տեղի ունեցող բախումների ու իրադարձությունների մասին հաղորդումները քարոզչական բնույթ են կրում:
Բրիտանիայում Իրանի դեսպանն ընդգծել է, որ արևմտյան քաղաքական պաշտոնատարները դժգոհ են Հալեպի ազատագրումից: Նա հավելել է. «Դա Արևմուտքի ռազմավարական սխալի արդյունքն է»:
Բաիդինեժադը նշել է, որ զինված խմբերին Հալեպի բնակչության հետ նույնացնելու Արևմուտքի լրատվական պատերազմի նպատակը ազատագրված Հալեպից ահաբեկիչների տարհանման համար Սիրիայի կառավարության վրա գործադրված ճնշումն է.