Ռոհանի. Հարևանների հետ սերտ հարաբերությունների հաստատումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը հարևանների և հատկապես Միջին Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների հաստատումն է»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուրբաթ գիշեր Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան կատարած ուղևորությունից հետո վերադարձել է Թեհրան: «Տարածաշրջանի ներկա պայմաններում ինչքան ավելի սերտ լինեն հարևանների և տարածաշրջանի երկրների կապերը, խորհրդակցություններն ու համատեղ ծրագրումները, այնքան հեշտ կլինի բարդությունները հաղթահարելը»:
«Հետշրջափակումային շրջանում հարևան ու տարածաշրջանային երկրները ցանկանում են ընդլայնել ԻԻՀ հետ տնտեսական հարաբերությունները, հետևաբար անհրաժեշտ է հետշրջափակումային շրջանի համապատասխան դյուրություններ ստեղծել»,-ասել է Ռոհանին:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի անդամներ՝ Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությանը, Ռոհանին նշել է. «Վերջին ուղևորության ընթացքում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների ընդլայնման նպատակով արտոնյալ մաքսատուրքերի և այդ միությանն Իրանի անդամակցության շուրջ խորհրդակցություն ու զրույց տեղի ունեցավ»:
ԻԻՀ նախագահը Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան կատարած եռօրյա ուղևորության ընթացքում հանդիպեց այդ երկրների նախագահներին, մասնակցեց Իրան-Հայաստան բիզնես համաժողովին և համագործակցության 15 փաստաթղթեր ստորագրմանը: