Թեհրանում անցկացվել է դեյի 9-ի սխրանքի մեծարման արարողություն
Դեյ ամսվա 9-ը Իրանի իսլամական հեղափոխության գաղափարների հետ ժողովրդի ուխտի վերանորոգման օրն է: Այդ առիթով մեծարման արարողություն է անցկացվել Թեհրանում:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 29-ը այն օրն է, որ Իրանի հավատացյալ ժողովուրդը մասնակցեց իրանական 1388թ. դեյ ամսվա 9-ի քայլարշավին:
Ժողովրդի տարբեր խավեր, հոգևորականներ ու ուսանողներ մասնակցել են լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան աղոթավայրում անցկացվող մեծարման արարողությանը:
Արարողության մասնակիցները վանկարկել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» և «Մահ խռովարար մոնաֆեղին» կարգախոսները:
Արարողության ավարտին ընթերցվել է դեյի 9-ի 17-րդ տարեդարձի 6 կետանոց բանաձևը:
Իրանական 1388թ. դեյ ամսվա 9-ին /2009թ դեկտեմբերի 30/ կայացած քայլարժավին, Իրանի ժողովուրդը իրմիլիոնանոց ներկայությամբ կտրուկ պատասխան տվեց խոռվարարության հեղինակներին, ովքեր փորձում էին կեղծել երկրի 10-րդ նախագահական ընտրությունների արդյունքները: