Զարիֆն ու Լավրովը ողջունել են Սիրիայում հրադադարի հաստատումը
ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարները ողջունել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատումը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտքերի փոխանակում է կատարել Սիրիայի վերջին զարգացումների կապակցությամբ:
ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարներն այս հեռախոսազրույցի ժամանակ ողջունելով Սիրիայում համատարած հրադադարի հաստատումը, ընդգծել են ահաբեկչության, Ինչպես նաև ԻԼԻՊ, Ջեբհաթ-ալ-Նուսրա (Ֆաթհ-ալ-Շամ) և նրանց կից այլ ահաբեկչական խմբերի դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:
Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները նաև համաձայնել են, որպեսզի Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության շրջագծում շարունակվեն Ղազախստանի Աստանայում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության կազմակերպման ուղղությամբ խորհրդակցությունն ու համադրումը: