Տարածաշրջանի բռնապետական ռեժիմները մոտ ապագայում կկործանվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i48982-Տարածաշրջանի_բռնապետական_ռեժիմները_մոտ_ապագայում_կկործանվեն
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Եթե Ալ-Սաուդի և Ալ-Խալիֆայի ռեժիմները շարունակեն տարծաշրջանի մուսուլման ժողովուրդների դեմ ոճրագործությունները, ապա մոտ ապագայում կկործանվեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 16:11 Asia/Tehran
  • Տարածաշրջանի բռնապետական ռեժիմները մոտ ապագայում կկործանվեն

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Եթե Ալ-Սաուդի և Ալ-Խալիֆայի ռեժիմները շարունակեն տարծաշրջանի մուսուլման ժողովուրդների դեմ ոճրագործությունները, ապա մոտ ապագայում կկործանվեն»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Ալի Մովահեդի Քերմանին ասել է.«Այսօր խիստ մտահոգիչ է Բահրեյնի, Եմենի և Սիրիայի ժողովուրդների դեմ  Ալ-Խալիֆայի և Ալե-Սաուդի կողմից իրականացվող բռնությունները»: 

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հստակեցրել է.«Տարածաշրջանի բռնապետական ռեժիմները պետք է իմանան, որ եթե փորձեն Իրաքի, Սիրիայի, Բահրեյնի և Եմենի մուսուլման ժողովուրդների դեմ շարունակել իրենց ոճրագործություններն ու բռնությունները, ապա  շուտով կկործանվեն»:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին շնորհավորել է Սիրիային Հալեպ քաղաքում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ: 

«Ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի բանակի մեծ ձեռքբերումը վկայում է արդարության հաղթանակի մասին, իսկ այդ հաղթանակով խայտառակվեցին ահաբեկիչների՝ արևմտյան ու արաբական աջակիցները».նշել է նա:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն անդրադառնալով դեյ ամսվա 9-ի սխրագործությանը ասել է.«Այդ օրը Իրանի ժողովուրդը տապալեց իսլամական համակարգի դեմ ուղղված իմպերիալիստական ուժերի դավադրությունները»:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործունեության համապարփակ ծրագրի ձախողմանն ուղղված քայլերին, ասաց.«ԱՄՆ-ը Իրանի իսլամական համակարգի թշնամին է համարվում և չպետք է վստահել ԱՄՆ-ի կեղծ խոստումներին»: