Ռոհանի. Հաշեմին հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կարող բազուկն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i51202-Ռոհանի._Հաշեմին_հեղափոխության_մեծապատիվ_առաջնորդի_կարող_բազուկն_էր
ԻԻՀ նախագահը ցավ է հայտնել Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի կորուստի կապակցությամբ և ասել է. «Հեղափոխության մեծապատիվ առաջնորդը մեծ հենարան կորցրեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2017 04:12 Asia/Tehran
  • Ռոհանի. Հաշեմին հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կարող բազուկն էր

ԻԻՀ նախագահը ցավ է հայտնել Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի կորուստի կապակցությամբ և ասել է. «Հեղափոխության մեծապատիվ առաջնորդը մեծ հենարան կորցրեց»:

Կիրակի օրը կայացած կառավարության նիստում Ռոհանին ասել է. «Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին իրավամբ հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կարող բազուկն էր»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանին, հեղափոխությանն ու իսլամին Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մատուցած ծառայությունները նրա մեծարման հանդիսություններին ժողովրդի խուռներամ ներկայության հիմնական պատճառներից էին:

Հասան Ռոհանին կառավարության անդամներին և հանգուցյալ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի համակիրներին կոչ է  արել ժողովրդին ծառայելու և հեղափոխության մեծապատիվ առաջնորդին հովանավորելու ուղղությամբ առավել ջանք գործադրելով, պաշտպանել նրա թողած ժառանգությունը:

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի դին անցած երեքշաբթի օրը ամփոփվեց ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանում:

Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահը կիրակի գիշեր սրտի կաթվածից վախճանվեց Թեհրանի հիվանդանոցներից մեկում: