Աստանայի նստաշրջանի սեմին Լավրովն ու Զարիֆը խորհրդակցություն են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i51319-Աստանայի_նստաշրջանի_սեմին_Լավրովն_ու_Զարիֆը_խորհրդակցություն_են_ունեցել
ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված Սիրիայի խաղաղության բանակցությունների օրակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 04:16 Asia/Tehran
  • Աստանայի նստաշրջանի սեմին Լավրովն ու Զարիֆը խորհրդակցություն են ունեցել

ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված Սիրիայի խաղաղության բանակցությունների օրակարգը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը, ռուսական կողմի խնդրանքով տեղի ունեցած Զարիֆի ու Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Սիրիայի իրավիճակը:

Հայտարարված ծրագրի համաձայն, Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև Աստանայի բանակցությունները տեղի կունենան հունվարի 23-ին` ՄԱԿ-ի պատվիրակության մասնակցությամբ:

Դեկտեմբերին 20-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները դրական գնահատեցին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ռազմավարության շրջանակում անցկացվելիք երկօրյա  բանակցությունները :

Սիրիայի հետ թշնամի մի քանի երկրների հովանավորությունը վայելող զինված ահաբեկչական որոշ խմբերի խափանարարությունները ութ ամիս առաջվանից Ժնևյան բանակցությունների դադարեցման պատճառ են դարձել: Միևնույն ժամանակ նկատի առնելով այդ բանակցությունների վերսկսման համար ՄԱԿ-ի ջանքերի ձախողումը, ծրագրավորվել է Աստանայի նստաշրջանը: