Զարիֆը մեկնել է Շվեյցարիա՝ Դավուսի համաժողովին մասնակցելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i51457-Զարիֆը_մեկնել_է_Շվեյցարիա_Դավուսի_համաժողովին_մասնակցելու_նպատակով
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Դավուսում Տնտեսության համաշխարհային ֆորումի նիստին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը մեկնե է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 04:13 Asia/Tehran
  •  Զարիֆը մեկնել է Շվեյցարիա՝ Դավուսի համաժողովին մասնակցելու նպատակով

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Դավուսում Տնտեսության համաշխարհային ֆորումի նիստին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը մեկնե է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք:

Հայտարարված ծրագրի համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը «Իրանը տարածաշրջանում ու աշխարհում» թեմայով ելույթ կունենա Դավուսի Տնտեսության համաշխարհային ֆորումի 47-րդ նստաշրջանում:

«Պատասխանատու և պատասխանատվություն ընդունող ղեկավարություն» թեմայով տնտեսության համաշխարհային ֆորումի 47-րդ նստաշրջանը երեքշաբթի օրը մեկնարկել է Շվեյցարիայի Դավուս քաղաքում:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Դավուսի Տնտեսության համաշխարհային ֆորումի նիստին ելույթ ունենալուց հետո կմեկնի Կուալալամպուր, որտեղ կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նստաշրջանին, որի առանցքում են լինելու Միանմարի մուսուլմանների իրավիճակի քննարկումն ու նրանց հովանավորումը: