Զարիֆ.«ՀԳՀԾ-ով չեղարկվեցին Իրանի դեմ կիրառված շրջափակումները»
https://parstoday.ir/hy/news/iran-i52267-Զարիֆ._ՀԳՀԾ_ով_չեղարկվեցին_Իրանի_դեմ_կիրառված_շրջափակումները
ԻԻՀ Արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կայացմամբ չեղարկվեցին արևմտյան ուժերի կողմից Իրանի դեմ կիրառված միակողմանի շրջափակումները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 12:21 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ով չեղարկվեցին Իրանի դեմ կիրառված շրջափակումները»

ԻԻՀ Արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կայացմամբ չեղարկվեցին արևմտյան ուժերի կողմից Իրանի դեմ կիրառված միակողմանի շրջափակումները»:

Երեքշաբթի օրը Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«ՀԳՀԾ-ով չեղարկվեցին Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները, քանի որ Իրանի միջուկային ծրագրի փաթեթը պետք է ներկայացվեր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, իսկ այդ դեպքում շրջափակումներն ավելի կխստացվեին»:

«ՀԳՀԾ-ի արդյունքում միջազգային հանրության մոտ  Իրանի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորվեց : Այդ պատճառով, ՀԳՀԾ-ից հետո, Իրանի թշնամիները փորձում էին խախտել միջուկային համաձայնությունը». նշել է Զարիֆը:

Նա հավելել է.-«Ոմանք ԱՄՆ-ում համոզված են, որ Իրանը պետք է ունենա միայն մեկ ցենտրիֆուգ և մինչև միջուկային բանակցությունների ավարտը պնդում էին, որ Թեհրանը  չպետք է ունենա ծանր ջրի ռեակտոր: Սակայն ՀԳՀԾ-ով այդ ամենը չեղարկվեց»: