Զարիֆ.«ՀԳՀԾ-ով չեղարկվեցին Իրանի դեմ կիրառված շրջափակումները»
ԻԻՀ Արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կայացմամբ չեղարկվեցին արևմտյան ուժերի կողմից Իրանի դեմ կիրառված միակողմանի շրջափակումները»:
Երեքշաբթի օրը Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«ՀԳՀԾ-ով չեղարկվեցին Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները, քանի որ Իրանի միջուկային ծրագրի փաթեթը պետք է ներկայացվեր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, իսկ այդ դեպքում շրջափակումներն ավելի կխստացվեին»:
«ՀԳՀԾ-ի արդյունքում միջազգային հանրության մոտ Իրանի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորվեց : Այդ պատճառով, ՀԳՀԾ-ից հետո, Իրանի թշնամիները փորձում էին խախտել միջուկային համաձայնությունը». նշել է Զարիֆը:
Նա հավելել է.-«Ոմանք ԱՄՆ-ում համոզված են, որ Իրանը պետք է ունենա միայն մեկ ցենտրիֆուգ և մինչև միջուկային բանակցությունների ավարտը պնդում էին, որ Թեհրանը չպետք է ունենա ծանր ջրի ռեակտոր: Սակայն ՀԳՀԾ-ով այդ ամենը չեղարկվեց»: