Զարիֆ.«Իրանը սպառնալիքներից չի վախենում»
Փետրվար 03, 2017 14:01 Asia/Tehran
Հակազդելով վերջերս ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից հնչեցված սպառնալիքներին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում գրել է.«Իրանը սպառնալիքներից չի վախենում»:
Հակազդելով ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ արված հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Իր ժողովրդի հովանավորության շնորհիվ է Իրանն անվտանգ»:
«Իրանը երբեք պատերազմ չի սկսի, սակայն երկիրը պաշտպանելու համար կապավինի սեփական միջոցներին», հավաստիացրել է Զարիֆը:
Քանի օր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ Թեհրանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Զարիֆը շեշտել էր.«Իրանը պաշտպանվելու և իր պաշտպանողական ուժը ավելացնելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի»:
Պիտակ