Զարիֆ.«Իրանը սպառնալիքներից չի վախենում»
https://parstoday.ir/hy/news/iran-i53177-Զարիֆ._Իրանը_սպառնալիքներից_չի_վախենում
Հակազդելով վերջերս ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից հնչեցված սպառնալիքներին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում գրել է.«Իրանը սպառնալիքներից չի վախենում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 14:01 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը սպառնալիքներից չի վախենում»

Հակազդելով վերջերս ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից հնչեցված սպառնալիքներին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում գրել է.«Իրանը սպառնալիքներից չի վախենում»:

Հակազդելով ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ արված հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Իր ժողովրդի հովանավորության շնորհիվ է Իրանն անվտանգ»:

«Իրանը երբեք պատերազմ չի սկսի, սակայն երկիրը պաշտպանելու համար կապավինի սեփական միջոցներին», հավաստիացրել է Զարիֆը:

Քանի օր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ Թեհրանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Զարիֆը շեշտել էր.«Իրանը պաշտպանվելու և իր պաշտպանողական ուժը ավելացնելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի»: