Փետրվար 05, 2017 10:38 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարությունը վիզա կտա ԱՄՆ ըմբշամարտի ազգային հավաքականին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի տեղեկացմամբ ՝ նախարարությունը համաձայնել է մուտքի արտոնություն տալ ԱՄՆ ըմբշամարտի ազգային հավաքականին:

Փետրվարի 5-ին Բահրամ Ղասեմին հայտարարել է.-«Հաշվի առնելով ԱՄՆ ֆեդերալ դատավորի հրամանագրով Դոնալդ Թրամփի էմիգրացիոն օրենքի դադարեցումը և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ու Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահների ցանկությունը, մեր երկրի ԱԳ նախարարությունը համաձայնել է մուտքի վիզա տալ ամերիկացի ըմբիշներին ՝ Քերմանշահում անցկացվող ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու համար»:

Ավելի վաղ Ղասեմին հայտարարել էր, որ հարգելով ԱՄՆ քաղաքացիներին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի կառավարության քաղաքականությունը և ժողովուրդը տարբեր բաներ են, Իրանի իսլամական հանրապետության կառավարությունն իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար ձեռնարկելու է համապատասխան քայլեր , քանի դեռ ԱՄՆ կառավարությունը շարունակում  է իր թշնամանքը իրանցիների նկատմամբ» :

Ըմբշամարտի ազատ ոճի առաջնության մրցումները կայանալու են փետրվարի 16-ին և 17-ին՝ Քերմանշահի նահանգում: 

 

Պիտակ